25 հունվարի 2022 - 14:31 AMT
Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ ՀՀ են այցելել

Ռուսաստանցիները 2021-ին պատվաստվելու համար ամենից հաճախ Հայաստան են այցելել։ Այդ են վկայում Ozon Travel տոմսերի գնման ծառայության տվյալները։

Նշվում է, որ 2021-ի դեկտեմբերին տոմսերի վաճառքը դեպի Հայաստան, Ղրղզստան, Բուլաղարաի և Խորվաթիա առավելագույն ցուցանիշների է հասել՝ այդ երկրներում կարելի է պատվաստվել ԱՀԿ կամ Եվրամիության կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։

«Ըստ Ozon Travel-ի, այցելությունների քանակով Երևանը եղել է ամենապահանջված քաղաքը ռուսաստանցիների համար 2021-ին։

«Մոսկվայից Երևան այցելելով կարելի է հասցնել մեկ օրում ստանալ պատվաստում՝ օրվա ընթացքում մի քանի թռիչք է իրականացվում։ Օտարերկրացիների համար առաջարկվում են Moderna և AstraZeneca պատվաստանյութերը՝ դրանք երկբաղադրիչ են, ուստի հարկ կլինի երկու անգամ այցելել։ Երկրորդ բաղադրիչը ստանալուց հետո հավաստագիր է տրվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զբոսաշրջիկները Երևանում կարող են պատվաստվել ցանկացած շրջիկ կետում։ Նախապես կարելի է հերթագրվել EarlyOne հավելվածի միջոցով։