25 հունվարի 2022 - 16:55 AMT
Փոխնախարար. Մինչև 2026-ը առողջապահական 50 օբյեկտ կկառուցվի և կվերակառուցվի

Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը առողջապահական 50 օբյեկտի կառուցում և վերակառուցում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ, կկազմի մոտ 45 մլրդ դրամ (պետական բյուջե, դրամաշնորհներ, վարկային ծրագրեր):

«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծավալի կապիտալ ներդրում է առողջապահական համակարգում», - ասվում է գրառման մեջ։