26 հունվարի 2022 - 12:36 AMT
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է 2 մահ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից 129-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: