26 հունվարի 2022 - 14:21 AMT
Վարչապետի օգնականն ազատվել է պաշտոնից

Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2018-ի հունիսին։