26 հունվարի 2022 - 18:14 AMT
ԱԽ քարտուղարը և Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ:

Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: