27 հունվարի 2022 - 11:53 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2556 նոր դեպք կա և 3 մահ

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 358,218-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2556-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8035 դեպք կա, այլ պատճառով՝ 1526։

Ապաքինվել է ևս 264 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 334,960 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,697 է։

Ընդհանուր առմամբ 2,700,366 թեստ է արվել, մեկ օրում` 7407։