27 հունվարի 2022 - 13:11 AMT
Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվելու է Հոլոքոստի հիշողության շաբաթ:

Այն ներառելու է մի քանի միջոցառում։

Միջոցառումների շրջանակում է այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան, Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Թալի Նեյթսի դասախոսությունը «Երկրորդ սերնդի ճանապարհորդություն՝ Շինդլերի ցուցակից մինչև Յոհաննեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն» վերնագրով (հունվարի 29):

Փետրվարի 2-ին կկայանա միջոցառում՝ նվիրված Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկող հայ երախտավորներին, հանդիպում՝ Յադ Վաշեմի կողմից երախտավոր ճանաչված Հարություն Խաչատրյանի թոռնուհի Աննա Խաչատրյանի հետ: