27 հունվարի 2022 - 15:45 AMT
Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

Հունվարի 27-ին Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները նորից խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը։ Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

«Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակել է Սարումյանը: