27 հունվարի 2022 - 16:37 AMT
«Փաստինֆո»․ ՊՆ-ն կովիդի պատճառով հետաձգել է ԶՈւ 30-ամյակի ընդունելությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են՝ հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ՊՆ-ից հաստատել են, որ ընդունելությունը հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: