27 հունվարի 2022 - 17:08 AMT
Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին ԱԽ-ում ցմահ նախագահությունից

Ղազախստանի խորհրդարանը զրկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից։

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի, պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որով չեղարկվում է տվյալ դրույթը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չեղարկվել է նաև Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում։

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին այդ փոփոխություններին հավանություն էր տվել Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը։