Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 361,754-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային՝ 3536-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8035 դեպք կա, այլ պատճառով՝ 1526։
Ապաքինվել է ևս 267 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 335,227 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,965 է։
Ընդհանուր առմամբ 2,709,073 թեստ է արվել, մեկ օրում` 8707։