Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։
«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Մենք՝ միաբան մեր հայրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Երկրորդը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ։
«Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասել է կաթողիկոսը։