28 հունվարի 2022 - 14:36 AMT
Միրզոյան․ Փորձում ենք պարզել՝ մեր փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եռաբլուրում անդրադառնալով հարցին, թե սահմանին լարվածության նվազմանն ուղղված առաջարկներից Ադրբեջանի համար կոնկրետ ի՚նչն է անըդնունելի, ասել է, որ հստակցումներ դեռ չունեն, փորձում են պարզել։

«Մենք հստակցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները»,- ասել է նա, գրում է Panoarama.am-ը։

Նախարարն ասել է, որ անընդհատ քննարկում կա, այն շարունակվում է։ «Մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասել է Միրզոյանը։

Հունվարի 19-ին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս գործընկերներին։