28 հունվարի 2022 - 15:11 AMT
Սիմոնյանը շնորհավորել է Բանակի օրը Փաշինյանի բանաստեղծության տողերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած բանաստեղծության տողերը՝ հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի:

«Հայկական բանակը 30 տարեկան է; Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ:

Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի:

Կեցցե՜ն մեր հերոսները, Կեցցե՜ Հայոց բանակը, Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը», - ասվում է գրառման մեջ։

Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին։