29 հունվարի 2022 - 11:37 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2594 դեպք է գրանցվել և 9 մահ

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 364,348 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2594-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 9 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8041 դեպք կա, այլ պատճառով՝ 1529։

Ապաքինվել է ևս 235 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 335,462 է։ Փաստացի բուժվողների թիվը 19,316 է։

Ընդհանուր առմամբ 2,716,415 թեստ է արվել, մեկ օրում` 7342։