30 մարտի 2009 - 22:33 AMT
Հայ թենիսիստները կմեկնեն Կոտ-դ' Իվուար` Դեւիսի գավաթի մրցաշարին
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կմասնակցի Դեւիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու 4 խմբի խաղերին, որոնք տեղի կունենան ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 3-ն Աբիջանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանի թենիսի ֆեդերացիայում, Դեւիսի գավաթի մրցաշարում Հայաստանի թիմի ավագ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ, ՀՀ-ն կներկայացնեն Հարություն Սոֆյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը:
4 խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Կոտ-դ' Իվուարի, Գանայի, Զիմբաբվեի ու Կամերունի թիմերը: