2 փետրվարի 2022 - 11:41 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային` 3956 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 374,878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3956-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8060 դեպք կա, այլ պատճառով՝ 1540։

Ապաքինվել է ևս 5276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 341,355 է։ Փաստացի բուժվողների թիվը 23,923 է։

Ընդհանուր առմամբ 2,744,536 թեստ է արվել, մեկ օրում` 9658։