31 մարտի 2009 - 16:20 AMT
Արդյո՞ք «Մոսսադը» նախապատրաստել էր Էրդողանի սպանությունը
նախապատրաստումն էր: «Ոմն իսրայելցի լրագրող «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության, որի գործի դատավարությունն արդեն երկու տարի է շարունակվում, անդամներին e-mail է ուղղարկել, որում «Մոսսադի» անունից հայտնել է Իսրայելի պատրաստակամությունն Էրդողանին սպանելու գործում: Էլեկտրոնային հաղորդագրության տեքստում խոսվում է այն մասին, որ «Մոսսադի» ղեկավար Մեիր Դագանն Էրդողանի դեմ դավադրության գործում աջակցում է ոմն «Բժիշկ Դուգոյին», որի անձն իրանցի սենսացիաներ որոնողներին չի հաջողվել պարզել: Իբրեւ թե «Մոսսադը» Դուգոյի «ազդանշանին» է սպասում` Էրդողանի հետ հաշվեհարդար տեսնելու համար», գտնում է իրանական հեռուստաալիքը:
Որոշ վարկածով, «բժիշկ Դուգոն» Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկն է, որը նույնպես անցնում է «Էրգենեկոնի» գործով: