9 փետրվարի 2022 - 13:09 AMT
Միրզոյան․ ՀՀ և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին երկու երկրներիկ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն։

Նշվել է, որ դա կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարօրությանը և տարածաշրջանային հարատև խաղաղությանը։

Իր ուղերձում նախարար Միրզոյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։