12 փետրվարի 2022 - 11:39 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2402 նոր դեպք կա և 14 մահ

Հայաստանում փետրվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 404,805-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2402-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8157 դեպք կա, այլ պատճառով՝ 1569։

Ապաքինվել է ևս 4610 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 370,272 է։ Փաստացի բուժվողների թիվը 24,807 է։

Ընդհանուր առմամբ 2,819,020 թեստ է արվել, մեկ օրում` 7249։