18 փետրվարի 2022 - 13:51 AMT
ՀՀ և ԱՀ դրոշներ՝ Մարսելում ադրբեջանական ակումբի հետ ֆուտբոլային խաղին

Ֆրանսահայերը Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի ունեցած «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ ակցիա են իրականացրել՝ պարզելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դրոշները։

Ակցիայի կազմակերպիչն էր ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը, որի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել։

Ակցիայի մասնակիցները նաև պարզել էին «Ղարաբաղը/Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է» գրությամբ պաստառներ։