Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ: