Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 419,423-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 631-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8433 դեպք կա, այլ պատճառով՝ 1605։
Ապաքինվել է ևս 1463 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 399,704 է։ Փաստացի բուժվողների թիվը 9681 է։
Ընդհանուր առմամբ 2,888,510 թեստ է արվել, մեկ օրում` 4183։