5 մարտի 2022 - 11:22 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 218 նոր դեպք կա և 14 մահ

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,226-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 218-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8528 դեպք կա, այլ պատճառով՝ 1626։

Ապաքինվել է ևս 695 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 405,688 է։ Փաստացի բուժվողների թիվը 5384 է։

Ընդհանուր առմամբ 2,912,927 թեստ է արվել, մեկ օրում` 3014: