Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը 96 մլն դրամ է տրամադրել Սյունիքի մարզի բազմազավակ մայրերին:
Սյունիքի մարզում հաշվառված է 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող նպաստառու 192 ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը մարտի 8-ի առթիվ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Սյունիքի մարզում և բոլոր 192 ընտանիքներին հատկացրել 500,000-ական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 96 մլն դրամ: