7 մարտի 2022 - 14:52 AMT
ՊՆ․ Ադրբեջանցիները կրակել են՝ 1 զոհ և 1 վիրարվոր ունենք

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։

Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։