Մարտի 15-ից արգելվելու է նարգիլեների և սիգար-ակումբների գործունեությունը հանրային սննդի վայրերում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը «Ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը վերանայելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։
Նա հավելել է, որ այդ արտադրատեսակների օգտագործման արգելքը պայմանավորված է բնակչության առողջության պահպանման անհրաժեշտությամբ։
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը: