11 մարտի 2022 - 13:13 AMT
ՌԴ-ն ժամանակավոր կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ

ՌԴ-ն ժամանակավորապես կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Կառավարության ենթամաքսային հանձնաժողովը հավանություն է տվել արգելքին, հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։

Առաջարկը գյուղատնտեսության նախարարությանն է։

«Միջոցը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն կարվի միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով արտահանումների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարությունը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված է մաքսային քվոտաներով և արտահանման մաքսատուրքերով, որոնք սահմանվել են ներքին շուկայում գները կայունացնելու նպատակով։