Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերի աշխատանքում խափանումներ են գրանցել: Այդ են վկայում ինտերնետային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector ծառայության տվյալները:
Մոսկվայի ժամանակով ժամը 08։13-ի դրությամբ Wildberries-ի աշխատանքում խափանումների մասին 2654 հաղորդում է ստացվել: Օգտատերերի մոտ 45%-ը բողոքել է հավելվածի խափանումներից, 43%-ը՝ պատվերին հետևելու խնդիրներից, 11%-ը՝ կայքի հետ կապված խնդիրներից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Խնդիրներից բողոքել են հիմնականում Ռուսաստանի և Բելառուսի օգտատերերը, հայկական հատվածում, սակայն, ևս խափանումներ կան։
Wildberries-ն աշխատում է 7 երկրում՝ ՌԴ-ում, Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Իսրայելում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։
Մարտի 14-ին ևս Wildberries-ի օգտատերերը զանգվածաբար բողոքում էին ծառայության աշխատանքի խափանումներից։ Երեկոյան հայտարարվեց, որ անսարքությունների մեծ մասը վերացվել է։