Հայաստանում մարտի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,354-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 26-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8601 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
Ապաքինվել է ևս 99 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409,529 է։ Փաստացի բուժվողների թիվը 2552 է։
Ընդհանուր առմամբ 2,954,848 թեստ է արվել, մեկ օրում` 2258: