22 մարտի 2022 - 16:36 AMT
ՀՀ նախագահն ու Վիկտորինը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել։

Վիկտորինը շնորհավորել է Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնման և փոխգործակցության խորացման շուրջ: