2 ապրիլի 2009 - 20:19 AMT
Ապրիլի 4-ին Կրեմլում կկայանա «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունը
Հաշվով չորրորդ «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կրեմլի Պետական Պալատում: Մրցանակն ամենամյա է եւ հանձնվում է երգիչներին, երաժիշտներին ու արվեստի գործիչներին հայկական երաժշտության մեջ ներդրած ավանդի համար: Այս տարի «Տաշիր» մրցանակաբաշխությանը ելույթ ունեցողների թվում են Ինգա եւ Անուշ Արշակյանները, որոնք առաջիկա «Եվրատեսիլ-2009» երգի մրցույթին ներկայացնելու են Հայաստանը:
Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Նախորդ տարիներին «Տաշիր» մրցանակի հանձնման արարողություններին ներկա էին համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Հուլիո Իգլեսիասը, Լիզ Միտչելլը, Շերը եւ ուրիշներ: