29 մարտի 2022 - 11:25 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ կայցելի

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում, կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, տեղեկացնում է ԵԱՀԿ կայքը։

Նա հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։ Հայաստանում Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նշվում է, որ այս այցը նվիրված է լինելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության, խաղաղ համագործակցության և երկխոսության առաջմղմանը։

Photo. AP