2 ապրիլի 2009 - 23:32 AMT
Վիկ Դարչինյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանագրով բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (մինչեւ 49 կգ IBF, WBC, WBA), Վախթանգ Դարչինյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով` մեծ նվաճումների եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում փայլուն հաղթանակների համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է հանձնել պատվավոր պետական պարգեւը` շնորհավորելով հայտնի բռնցքամարտիկին իր վերջին փայլուն ելույթների կապակցությամբ եւ վստահություն է հայտնել, որ Դարչինյանը նույն հաջողությամբ կշարունակի իր հաղթարշավը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

ՀՀ ղեկավարը նշել է նաեւ, որ ցանկացած մարզաձեւի համար կարեւոր խթան են հանդիսանում մարզիկների հաղթանակներն ու նվաճումները:

Աշխարհի բացարձակ չեմպիոնն, իր հերթին, ներկայացրել է նախագահին իր առաջիկա ծրագրերը: