30 մարտի 2022 - 16:33 AMT
Մեծ Բրիտանիայի ՊՆ փոխղեկավարը կքննարկի Բաքվում «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»

Մեկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում ի թիվս այլ հարցերի քննարկելու է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերը»։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը՝ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանության վրա հղումով։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բրիտանացի փոխնախարարի հանդիպումներում քննարկման հիմնական թեմաներն են լինելու «Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմական ոլորտում, չլուծված հարցերը Հայաստանի և Ադրբեջանի միջև և խաղաղ գործընթացի վիճակը, ինչպես նաև գործակցությունն ականազերծման ոլորտում»։