1 ապրիլի 2022 - 13:40 AMT
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին ԼՂ-ում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։

«Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ զրույցներում ես կոչ եմ արել նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծ Բրիտանիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի գրառման մեջ։