3 ապրիլի 2009 - 14:58 AMT
Խավիեր Սոլանան հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին
Անկարա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի նախաշեմին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության ներկայացուցիչ Խավիեր Սոլանան միանշանակ հանդես է եկել Եվրամիության կազմում Թուրքիայի ընդգրկման օգտին:

«Ոչ մի արգելք չեմ տեսնում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Թուրքիան Եվրամիությանն անդամակցության թեկնածու է, եւ ա
յդ մասին Եվրամիության անդամներն արդեն պայմանավորվել են»,- հայտարարել է Խ. Սոլանան» հաղորդում է «Վեստի-24» հեռուստաալիքը:

Միեւնույն ժամանակ, Խ.Սոլանան հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Եվրամիության ընդլայնման գործընթացում «դադար» լինի այնքան ժամանակ, մինչեւ ուժի մեջ մտնի Եվրամիության չկայացած սահմանադրությունը փոխելու կոչվա Լիսսաբոնի պայմանագիրը:

«Նիսում ստորագրված պայմանագիրը, որը դեռ ուժի մեջ է, Եվրամիության համար ստորագրվել է, երբ այն բաղկացած էր 27 անդամից: Մեզ անհրաժեշտ է Լիսաբոնի պայմանագիրը` Եվրամիությունն ընդլայնմանն ընդունակ դարձնելու համար», - պարզաբանել է գերագույն ներկայացուցիչը: