Ապրիլի 15-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից շփման գծի խախտման դեպքի մասին Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում։
«Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է գրանցվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։
«Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։