18 ապրիլի 2022 - 11:44 AMT
Արցախի գործող և նախկին նախագահներն Ամարսաում մասնակցել են Զատկի պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 17-ին հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր:

Նրանք մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Նրանք քննարել էին երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Նախագահները մտքեր էին փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։