Շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով նախագիծը, գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան։
Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
Հստակեցվում են զենքի տեսակները:
Սահմանվում են հրաձգարանների չափանիշները»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ ձենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
Նախագծով զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
«Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։
Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ»,-ասվում է գրառման մեջ։
Գաբրիելյանը նշել է, որ նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։