Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախատեսվում է լուսավորել նորովի: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետն առաջարկել է ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:
Իսկ Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով՝ մշակված նախագծի համաձայն։ Այս շաբաթվա ընթացքում կտնկվի մոտ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկն այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում: