21 ապրիլի 2022 - 10:51 AMT
Երուսաղեմում Հայոց ցեղասպանության տարելիցին բողոքի երթ է անցկացվել․ «Քայլում ենք՝ հանուն արդարության»

Երուսաղեմում ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոքի երթ է տեղի ունեցել` «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» կարգախոսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետը։

Երթի մասնակցիները «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառ էին տանում և ՀՀ դրոշներ։ Երթը մեկնարկել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել:

Կորյուն Հովնան վարդապետը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ապրիլի 24-ին բողոքի ցույց է նախատեսվում Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Իսկ ապրիլի 25-ին երթ կլինի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։