24 ապրիլի 2022 - 16:34 AMT
Ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, ապրիլի 23-ին, ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքապետ Լյուկ Կարվունասը։

Ալֆորվիլը նաև ֆրանսիական այն քաղաքների թվում է, ներառյալ Փարիզը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։