Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև Instagram-ում։
«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկեք բոլորս միասին հիշենք 1․5 միլիոն զոհերին, որոնց սպանեցին։ Այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում էՀայոց ցեղասպանությունը»,- գրել է նա։
Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել: