Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ նաև այլ երկրներ։
«Վստահ եմ, այդ միությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները»,- ասել է նա ՌԴ Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ ռեգիոնների կողմից շատ մեծ հետաքրքրվածություն է տեսնում Բելառուսի հետ գործակցությունը զարգացնելու առումով։
«Ձեր շնորհիվ մենք ունենք այդպիսի գործակցություն և փորձում ենք միասնական Միութենական պետություն կառուցել նոր սկզբունքների հիման վրա, որպեսզի ոչ ոք նեղված չլինի, որպեսզի զարգանան ինքնիշխան, անկախ պետություններ Բելառուսն ու Ռուսաստանը»,- ասել է նա։
Ավելի վաղ, փետրվարին, Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։