Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապա մեկնարկել է Միրզոյանի և Դարչիաշվիլիի հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Ապրիլի 26-27-ին Իլիա Դարչիաշվիլին Ադրբեջանում էր։ Նա հանդիպել է ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ։ Ալիևը հանդիպման ժամանակ խոսել է Թբիլիսիի, Բաքվի և Երևանի եռակողմ գործակցության հնարավորությունների մասին։