6 օգոստոսի 2003 - 19:39 AMT
ԱՄՆ-Ն ՔԱՅԼԵՐ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՄՆ-ն որոշակի քայլեր չի ձեռնարկում Իրաքի էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում նաեւ երկրի հայկական համայնքի նկատմամբ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նրա խոսքերով, կոալիցիայի ուժերը միջոցներ են ձեռնարկում Իրաքում իրավիճակի կարգավորման համար, ինչը համապատասխանաբար կհանգեցնի երկրում էթնիկ խմբերի դրության բարելավմանը: Տնտեսական եւ քաղաքական իրավիճակի կայունությունը Իրաքում շահավետ է ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգային համայնքների համար, ավելացրել է դեսպանը: