2 մայիսի 2022 - 17:42 AMT
Բավրայից 14 կմ հյուսիս-արևելք 2․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Մայիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սիզավետ և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով։

Մայիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 23:35-ին և մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին ևս երկրաշարժե են գրանցվել։ Առաջինը տեղի է ունեցել Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք՝ 4.6 մագնիտուդով, մյուսը՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, 2.9 մագնիտուդով։