Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն է ավելացել:
67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը (Վեդի քաղաք) բրոնզե մեդալ է նվաճել։
Նա պոկել է 137 կգ, հրել 165 կգ և երկամարտում 302 կգ արդյունքով գրավել երրորդ տեղը: Սահակյանը պոկում վարժությունում պարգևատրվել է արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով:
Ավելի վաղ 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Չոլակյանը ելույթն ավարտել է երկամարտի 240 կգ արդյունքով՝ առաջ անցնելով մեքսիկացի Խոսե Մանուել Պուքս Պերալտայից (234 կգ) և թուրք Մուստաֆա Էրդողանից (228 կգ)։