Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է կանանց երթը։ Առաջին շարքում ընդդիմադիր կին պատգամավորներն են։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, հարազատները նույնպես մասնակցում են երթին` իրենց որդիների լուսանկարներով շապիկներով, գրում է Sputnik Արմենիան։
Երթի մասնակիցներից ոմանք նաև իրենց երեխաներին են բերել։
Ցուցարարներին ուղեկցող ոստիկանների մեծամասնությունը նույնպես կանայք են։ Դա, հավանաբար, պայմանավորված է վերջին օրերին սոցցանցերում բարձրացած աղմուկով՝ տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ տղամարդ ոստիկանները կին ցուցարարներին բերման ենթարկելիս երբեմն ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորում։
Մայիսի 7-ի առավոտյան Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել։ Այնտեղ հանրահավաք է նախատեսված։ Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթին մասնակցում են միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։